TOP նոր
» » Ամերիկացի գեներալ. ԱՄՆ-ը կշարունակի ավիահարվածները Աֆղանստանում թալիբների դեմ

Ամերիկացի գեներալ. ԱՄՆ-ը կշարունակի ավիահարվածները Աֆղանստանում թալիբների դեմ

26-07-2021, 12:53 Դիտումներ: Աշխարհ
26 Հուլիս 2021, 12:53 - NovostiNK
Ամերիկացի գեներալ. ԱՄՆ-ը կշարունակի ավիահարվածները Աֆղանստանում թալիբների դեմ


Միացյալ Նահանգները կշարունակեն ավիահարվածներ հասցնել՝ թալիբների դեմ կռվող աֆղանական ուժերին աջակցելու համար: Այս մասին կիրակի, հուլիսի 25-ին, Քաբուլում լրագրողներին ասել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին: Այս մասին գրում է DW-ն։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ավիահարվածները՝ ի պաշտպանություն աֆղանական ուժերի: Մենք պատրաստ ենք շարունակել աջակցության այս բարձր մակարդակը առաջիկա շաբաթներին, եթե «Թալիբան»-ը չդադարեցնի իր հարձակումները», - ասել է Մաքքենզին:

Պենտագոնը հարվածներ է հասցնելու նաև այլ խմբավորումների։

«Թալիբանի» հաղթանակն անխուսափելի չէ », - ասել է գեներալը՝ հավելելով, որ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն նյութատեխնիկական օգնություն տրամադրել Աֆղանստանի ռազմաօդային ուժերին նույնիսկ օգոստոսի 31-ից հետո, երբ զորակազմը ամբողջությամբ դուրս կբերվի իսլամական հանրապետությունից։

Միևնույն ժամանակ, CENTCOM-ի ղեկավարը շեշտել է, որ Պենտագոնը կկարողանա հարվածներ հասցնել Աֆղանստանում այլ ահաբեկչական խմբավորումների՝ «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» դեմ:

Մաքքենզին նշել է, որ առաջիկա «օրերին և շաբաթներին» պարզ կդառնա, թե արդյոք Աֆղանստանի կառավարությունը կարող է երկիրը պաշտպանել թալիբներից:

«Չեմ կարծում, որ դա հեշտ ճանապարհ կլինի», - նշեց է նա և ավելացրել, որ չի ընդունում Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի անխուսափելիության մասին վարկածը:

Ամերիկացի գեներալի մեկնաբանությունները գալիս էին հուլիսին ռազմական գործողությունների արդյունքում Կանդահար նահանգում շուրջ 22,000 ընտանիքի բռնի տեղահանման ֆոնին:

«Թալիբան» շարժումը պնդում է, որ վերահսկում է Աֆղանստանի սահմանի մոտ 90 տոկոսը։
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հուլիսի 8-ին հայտարարեց, որ ամերիկյան զորքերը ամբողջովին դուրս կբերվեն Աֆղանստանից մինչ օգոստոսի 31-ը: Նրա խոսքով ՝ զինծառայողները կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, իսկ զորքերի դուրսբերումն այժմ ընթանում է «անվտանգ ու կանոնավոր կերպով»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS