TOP նոր
» » ԱՄՆ-ն ավելի քան 3,2 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից

ԱՄՆ-ն ավելի քան 3,2 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից

18-08-2021, 11:42 Դիտումներ: Աշխարհ
18 Օգոստոս 2021, 11:42 - NovostiNK
ԱՄՆ-ն ավելի քան 3,2 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից


ԱՄՆ-ի իշխանություններն օգոստսի 17-ին Աֆղանստանից տարհանել են ԱՄՆ-ի շուրջ 1,1 հազար քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների եւ նրանց ընտանիքների անդամների: Ինչպես լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, ընդամենը վերջին օրերին Աֆղանստանից տարհանվել Է ընդհանուր առմամբ ավելի քան 3,2 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ԱՄՆ-ի ռազմական չվերթերով տարհանվել են ԱՄՆ-ի մոտավորապես 1,1 հազար քաղաքացիներ՝ ԱՄՆ-ի մշտական բնակիչներ եւ նանց ընտանիքների անդամներ… Այժմ, երբ մենք կարգավորել ենք հոսքը, սպասում ենք, որ այդ թվերը կաճեն»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջ է բերում Սպիտակ տան մամուլի միավորումը:

Օգոստոսի 17-ին իրականացվել Է ընդամենը 13 չվերթ: «Այս պահին մենք տարհանել ենք ավելի քան 3.2 հազար մարդ, ներառյալ մեր անձնակազմը: Ի լրումն այդ ամենի՝ ավելի քան 3,2 հազար տարհանվածների մենք տեղափոխել ենք ավելի քան 2 հազար աֆղանների, ովքեր դիմել են ԱՄՆ-ի հատուկ ներգաղթային այցագիր ստանալու համար»,- հավելել Է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար եւ հեռացել Է երկրից: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS