TOP նոր
» » Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է բանակցություններ վարի թալիբների (արգելված է ՌԴ-ում) հետ

Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է բանակցություններ վարի թալիբների (արգելված է ՌԴ-ում) հետ

5-09-2021, 15:38 Դիտումներ: Աշխարհ
5 Սեպտեմբեր 2021, 15:38 - NovostiNK
Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է բանակցություններ վարի թալիբների (արգելված է ՌԴ-ում) հետ


Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել ԵՄ-ի կողմից «Թալիբան» շարժման (արգելված է ՌԴ-ում) հետ բանակցություններ նախաձեռնելու օգտին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթում հրապարակված հարցազրույցում:

«Թալիբները մեզ համար դառնում են բանակցություններում անխուսափելի զրուցակիցներ: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում ու պետք է ձգտենք խուսափել այլ տերությունների կողմից այնտեղից դուրս մղվելուց»,- ասել է Բորելը: Նա հատուկ շեշտել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն էր աֆղանցիների ու իրական ձախողում՝ Արևմուտքի համար»: «Դա խիստ փոփոխություններ կբերի ուժերի միջազգային հարաբերակցության մեջ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գալ բոլոր այն եզրակացություններին, որոնք թույլ կտան հետագայում խուսափել այլ երկրներում նման սցենարի կրկնվելուց»,- հավելել է Բորելը:

Նա շեշտել է՝ «անթույլատրելի է ուղղակի փակել Քաբուլի էջը՝ կարծելով, թե Աֆղանստանում իրավիճակը մեզ չի վերաբերում»: «Խոսքը թալիբների (արգելված է ՌԴ-ում) իշխանությունը ճանաչելու, նրանց աշխարհայացքի հետ համաձայնելու կամ դրա վրա հիմնված նրանց գործողություններին հավանություն տալու մասին չէ: Մենք պետք է թալիբներին (արգելված է ՌԴ-ում) հասկացնենք, որ իրենց շահերից չի բխում օտարերկրյա, մասնավորապես՝ եվրոպական տերություններից պարփակվելը: Մեր երկխոսության մակարդակը կախված կլինի մեզ ընդառաջ գնալու՝ մեր զրուցակիցների կարողությունից», - հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն նախատեսում է չորս անգամ ավելացնել Աֆղանստանին հատկացվող հումանիտար օգնությունը:

«Սակայն, օգնության այս ավելացումն ուղղակիորեն կախված է լինելու Աֆղանստանում մարդու, ու, հատկապես՝ կանանց իրավունքների պաշտպանության պահանջի կատարումից»,- շեշտել է Բորելը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS