TOP նոր
» » Խռովարարները պարետային ժամ են մտցրել Գվինեայում

Խռովարարները պարետային ժամ են մտցրել Գվինեայում

6-09-2021, 11:10 Դիտումներ: Աշխարհ
6 Սեպտեմբեր 2021, 11:10 - NovostiNK
Խռովարարները պարետային ժամ են մտցրել Գվինեայում


Զինվորական խռովարարները, որոնք Գվինեայում պետական հեղաշրջման փորձ են կատարել, պարետային ժամ են մտցրել երկրի ամբողջ տարածքում, տեղեկացնում է AFP գործակալությունը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, պարետային ժամը գործելու է «մինչեւ հետագա ծանուցումը»։

Բացի այդ, զինվորականները կազատեն նահանգապետերին եւ շրջանների ղեկավարներին, ասել են խռովարարները։ Նրանք նախարարներին եւ հաստատությունների ղեկավարներին կոչ են արել գալ Գվինեայի մայրաքաղաք Քոնակրիում երկուշաբթի ժամը 11։00-ին (տեղի ժամանակով) նշանակված հանդիպմանը։

Սեպտեմբերի 5-ին աֆրիկյան Գվինեայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Խռովարարները ձերբակալել են երկրի նախագահ Ալֆա Կոնդեին։ Նրան ձերբակալել են հատուկ նշանակության ուժերը, որոնց ղեկավարում է գնդապետ Մամադի Դումբույան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հեղաշրջման փորձի հետեւանքով Կոնդեն չի տուժել։ Նրա գտնվելու մասին մանրամասն տեղեկություն չի հաղորդվում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS