TOP նոր
» » Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում

7-09-2021, 09:50 Դիտումներ: Աշխարհ
7 Սեպտեմբեր 2021, 09:50 - NovostiNK
Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում


Իսրայելի բանակը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ ի պատասխան այնտեղից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկների, որոնք հրդեհներ են առաջացրել երկրի հարավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Իսրայելի զինվորականները:

«Այն ժամանակ, երբ իսրայելացիները պատրաստվում Էին այսօր տոնել հրեական Ամանորը, ՀԱՄԱՍ-ը հրկիզիչ խառնուրդով օդապարիկներ Է արձակել եւ հրդեհներ բորբոքել Իսրայելում (…): Ի պատասխան մենք հարվածներ ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ հրթիռներ արտադրող գործարանին եւ Գազայի ռազմական համալիրին»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում:

Ճշտվում Է, որ թիրախներից մեկը դարձել Է Հան-Յունիսում գտնվող բետոնի գործարանը: Զինվորականները հայտարարել են, որ բետոնը, որն արտադրվում Է այս գործարանում, օգտագործվում Է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցի շինարարության համար:

Հաղորդագրության մեջ նշում Է, որ Իսրայելի կողմից գրոհի ենթարկված օբյեկտները գտնվել են Գազայի հատվածի բնակելի շրջանի կենտրոնում՝ մշակութային օբյեկտների, մզկիթների եւ ջրային կառույցի հարեւանությամբ: Ավելի վաղ սեպտեմբերի 6-ին Շաար հա Նեգեւի տարածաշրջանային խորհրդում երեք հրդեհ Էր բռնկել: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք առաջացրել են հրկիզիչ խառնուրդով օդապարիկները, որոնք արձակվել են Գազայի հատվածից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS