TOP նոր
» » ԵԱՀԿ խորհրդարանականները կարևորում են խաղաղության և անվտանգության մեջ կանանց դերի բարձրացման հարցը

ԵԱՀԿ խորհրդարանականները կարևորում են խաղաղության և անվտանգության մեջ կանանց դերի բարձրացման հարցը

9-09-2021, 12:28 Դիտումներ: Աշխարհ
9 Սեպտեմբեր 2021, 12:28 - NovostiNK
ԵԱՀԿ խորհրդարանականները կարևորում են խաղաղության և անվտանգության մեջ կանանց դերի բարձրացման հարցը


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին միջոցառում են անցկացրել՝ որպես իրենց «Կոչ գործողության» նախաձեռնության․ ուշադրություն դարձնելու այն բանին, թե ինչպես ԵԱՀԿ տարածաշրջանի քաղաքական առաջնորդներն ու խորհրդարանականները կարող են առաջ մղել կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կայքից։

Միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը (Շվեդիա), Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան, ԵԱՀԿ ԽՎ գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Հեդի Ֆրայը (Կանադա), Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը (Նորվեգիա), դեսպաններ, ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Տուուլա Յրջոլան (Ֆինլանդիա), փորձագետներ։

Բացման խոսքում Սեդերֆելտը նշել է, որ անցյալ տարի լրացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի ընդունման 20-ամյակը, որն ընդգծում էր կանանց կենտրոնական դերը հակամարտությունների կանխարգելման, կառավարման և լուծման գործում: Նա կարևորել է գործողությունների ազգային ծրագրերը, որոնք իր երկիրն ընդունել է այս օրակարգը ամրապնդելու համար, իսկ Շվեդիայի պետական մարմիններն այժմ իրենց նախագծերում գենդերային հեռանկարներ են ընդգրկում, և զգալիորեն ավելացրել են խաղաղության համար աշխատող կանանց կազմակերպությունների ֆինանսավորումը: Նա պնդել է, որ այդ գործելակերպը կարող է կրկնվել ԵԱՀԿ տարածքում:

«Որպես խորհրդարանականներ, մենք կարող ենք պաշտպանել քաղաքականությունն ու օրենքները, որոնք կանխում են գենդերային հիմքով բռնությունը և նպաստում կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգին: Միայն այս արժեքների ամրապնդմամբ մենք կարող ենք իսկապես առաջ գնալ դեպի ավելի մեծ գենդերային հավասարություն»,-ասել է Սեդերֆելտը։

Հատուկ ներկայացուցիչ Ֆրայը մատնանշել է, կանանց վրա հակամարտություններն ամենաշատն են ազդում և, հետևաբար, նրանք հանձնառություն ունեն հակամարտությունների լուծման համար:

Դեսպան Յրջոլան կենտրոնացել է բոլոր մակարդակներում հակամարտությունների լուծմանը կանանց մասնակցության ապահովման վրա: Նա նշել է, որ խորհրդատվություն է տրամադրում և հետազոտություններ է անցկացնում:

Գլխավոր քարտուղար Մոնտելլան իր ելույթում ընդգծել է, որ գենդերային հիմնախնդիրներն ընդունելով՝ «մենք ոչ միայն ամրապնդում ենք հակամարտությունների լուծման հեռանկարները, այլ նաև ամրապնդում ենք ԵԱՀԿ-ն ամբողջությամբ»:

Քննարկման ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանականները կիսվել են իրենց երկրների փորձով և դիտարկումներ արել գենդերային հարաբերությունների վիճակի և անվտանգության և խաղաղության կառուցման գործում կանանց դերի վերաբերյալ: Կարևորելով Նորվեգիայի ազգային մոտեցումը՝ հատուկ ներկայացուցիչ Հենրիկսենն ընդգծել է, որ կարևոր է կառավարություններում իրազեկվածության բարձրացումը՝ նշելով նաև, որ ղեկավար պաշտոններում ավելի շատ կանայք են անհրաժեշտ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS