TOP նոր
» » Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

11-09-2021, 11:41 Դիտումներ: Աշխարհ
11 Սեպտեմբեր 2021, 11:41 - NovostiNK
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին


Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ ռազմական համալիրի վրա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի՝ մենք հարված հասցրինք ՀԱՄԱՍ-ի գնդացիրների հենակետի, ռազմական համալիրի և պահեստի վրա»,-ասվում է բանակի Twitter-ի էջում:

Հաղորդագրության մեջ պնդում կա, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայից կազմակերպվող բոլոր ահաբեկչությունների համար:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից արձակված հրթիռը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:

Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ հրթիռն արձակվել է իսրայելական ոստիկանության կողմից այս շաբաթվա սկզբին խիստ հսկվող բանտից փախած վեց բանտարկյալներից երկուսին բռնելուց անմիջապես հետո: Նրանց խոսքով ՝ Գազայի հատվածի պաղեստինյան արմատականները սպառնացել են Իսրայելի դեմ հանդես գալ՝ սատարելով փախուստի դիմածներին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS