TOP նոր
» » Ֆրանսիան սպառնացել Է Մալիից զինվորականներին դուրս բերել այնտեղ «Վագներ» ՄՌԸ-ի հայտնվելու դեպքում

Ֆրանսիան սպառնացել Է Մալիից զինվորականներին դուրս բերել այնտեղ «Վագներ» ՄՌԸ-ի հայտնվելու դեպքում

15-09-2021, 11:39 Դիտումներ: Աշխարհ
15 Սեպտեմբեր 2021, 11:39 - NovostiNK
Ֆրանսիան սպառնացել Է Մալիից զինվորականներին դուրս բերել այնտեղ «Վագներ» ՄՌԸ-ի հայտնվելու դեպքում


Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ Դրիանն սպառնացել Է, որ Փարիզը Մալիից զինվորականներին դուրս կբերի, եթե աֆրիկյան այս երկրում սկսեն աշխատել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) վարձկանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա միանգամայն անհամատեղելի Է մեր ռազմական ներկայության հետ»,-ֆրանսիական հեռուստատեսությունը մեջբերում Է նախարարի խոսքը, որը մեկնաբանել Է Մալիի իշխանությունների եւ «Վագներ» ՄՌԸ-ի միջեւ համաձայնագրի կնքման հնարավորությունը:

«Այդ տեսակի խմբի գործողությունները Մալիում անհամատեղելի կլինեին նաեւ Մալիում միջազգային գործընկերների գործողությունների հետ»,-հավելել Է լե Դրիանը՝ հանդես գալով Ֆրանսիայի խորհրդարանում: Իր հերթին Ֆրանսիայի պաշտպանութան նախարար Ֆլորանս Պառլին նշել Է, որ վարձկանների նման ներկայությունը Մալիում «չափազանց տագնապալի եւ հակասող» կլիներ: TV5 հեռուստաալիքը պարզաբանում Է, որ, Փարիզի աղբյուրների տեղեկատվության համաձայն, Մալիի իշխանությունները քննարկում են «Վագներ» ՄՌԸ-ի հետ համաձայնագրի հնարավորությունը, որի շրջանակներում վարձկանները կզբաղվեն Մալիի զինծառայողների պատրաստմամբ, ինչպես նաեւ երկրի ղեկավարների անվտանգության ապահովմամբ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես պարզաբանում Է հեռուստաալիքը, Մալիում խոստովանել են, որ նման բանակցություններ վարում են, սակայն ոչ մի համաձայնագիր դեռ չեն ստորագրել: 2021 թվականի հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնը հայտարարել Է, որ ֆրանսիական զինվորական հրամանատարությունը մինչեւ տարեվերջ կփակի իր ռազմակայանների մի մասը Մալիում: Խոսքն այն զինծառայողների մասին Է, որոնք գտնվում են Քիդալ, Թոմբուքթու եւ Թեսալիթ քաղաքներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS