TOP նոր
» » ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին

ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին

16-09-2021, 08:40 Դիտումներ: Աշխարհ
16 Սեպտեմբեր 2021, 08:40 - NovostiNK
ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների ու Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում քննարկվել է իրադրությունն Աֆղանստանում, միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լայն շրջանակն ու ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նիստի ամփոփման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակում է բարդ մնալ, սակայն հատկապես անհանգստացնող է իրադրությունն Աֆղանստանում:

«ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները միասնական են իրենց կարծիքում և ևս մեկ անգամ հաստատել են դիրքորոշումն այն մասին, որ ՀԱՊԿ հարավային սահմանների մոտ իրադրության սրվելու պարագայում Տաջիկստանին կհատկացվի ողջ անհրաժեշտ ռազմական ու դիվանագիտական օգնությունը»,- հայտարարել է Զասը:

Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ՀԱՊԿ անդամները հորդորել են այդ երկրի էթնիկ խմբերին զերծ մնալ ռազմական դիմակայությունից:

Նիստի շրջանակում հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է կառույցում 2022 թվականին Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS