TOP նոր
» » Ֆրանսիայի ՊՆ-ն սուզանավերի սկանդալից հետո կոչ է արել դուրս չգալ ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի ՊՆ-ն սուզանավերի սկանդալից հետո կոչ է արել դուրս չգալ ՆԱՏՕ-ից

23-09-2021, 08:36 Դիտումներ: Աշխարհ
23 Սեպտեմբեր 2021, 08:36 - NovostiNK
Ֆրանսիայի ՊՆ-ն սուզանավերի սկանդալից հետո կոչ է արել դուրս չգալ ՆԱՏՕ-ից


Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ չի համարում ՆԱՏՕ-ից դուրս գալը՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ Ավստրալիայի հետ սուզանավերի կառուցման պայմանագրի սկանդալային խզումից հետո, փոխանցել է AFP-ն:

«Վերջին ամիսները շատ բուռն էին ՆԱՏՕ-ի կյանքում: Մասնավորապես, նկատի ունեմ Թուրքիայի արկածախնդիր գործողությունները Միջերկրական ծովում, ինչպես նաեւ Աֆղանստանից զորքերի հապճեպ եւ չհամաձայնեցված դուրսբերումը, ինչը շատ ցավալի հետեւանքների հանգեցրեց», - նշել է գերատեսչության ղեկավար Ֆլորենս Պարլին:

«ԱՄՆ-ի դիրքորոշումը սուզանավերի մատակարարման ֆրանսիական պայմանագրի վերաբերյալ եւս մեկ անգամ հաստատում է այն, ինչ մենք երկար ամիսներ հայտարարում ենք՝ ՆԱՏՕ-ում քաղաքական երկխոսությունը բացակայում է», - ընդգծել է նա:

Պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը Եվրոպայի պաշտպանությունն է:

«ԱՄՆ-ն դրանում հիմնական դերն ունի, սակայն Ֆրանսիան եւս որոշակի դեր է խաղում, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում Բալթյան երկրներին աջակցություն ցուցաբերելով», - նշել է նախարարը: «Սակայն չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ի գոյության նպատակը ոչ թե Չինաստանի հետ առճակատումն է, այլ տրանսատլանտյան անվտանգության ապահովումը: Սա այն է, ինչ Ֆրանսիան մտադիր է հիշեցնել ԱՄՆ-ին», - եզրափակել է Պարլին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS