TOP նոր
» » Տոկիոն չի ընդունել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը

Տոկիոն չի ընդունել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը

24-09-2021, 11:54 Դիտումներ: Աշխարհ
24 Սեպտեմբեր 2021, 11:54 - NovostiNK
Տոկիոն չի ընդունել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը


Ճապոնիան չի կարող ընդունել Կուրիլյան հարավային կղզիներում հատուկ տնտեսական գոտի (ՀՏԿ) ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը: Ինչպես հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները, այդ դիրքորոշումը երկրի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին հաստատել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Նա Տոկիոյի հրաժարումը պատճառաբանել Է այն բանով, որ այդ սխեման ենթադրում Է կղզիների վրա ռուսաստանյան օրենքների կիրառում:

Ինչ վերաբերում Է կղզիների վրա համատեղ տնտեսական նախագծերին, ապա դրանք, ճապոնական կողմի կարծիքով, պետք Է իրականացվեն առանց Ճապոնիայի իրավական դիրքորոշումը ոտնահարելու: ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը նաեւ շոշափել են հաշտության պայմանագրի ստորագրման հարցերը եւ պայմանավորվել՝ շարունակել բանակցությունները:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները՝ տարբեր հնարավորություններ օգտագործելով ճապոնա-ռուսական հարաբերությունների լայն զարգացման համար»,-Մոտեգին լրագրողներին ասել Է հանդիպումից հետո:

Մոտեգին եւ Լավրովը նաեւ կարծիքներ են փոխանակել Ճապոնիայից կղզիներ ամենամյա անայցագիր ուղերորությունների շուրջ, որոնք երկու տարի առաջ կասեցվել Էին համավարակի կապակցությամբ: Հանդիպումը տեղի Է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS