TOP նոր
» » Չինաստանը Թայվանի ՀՕՊ տեսանելի գոտի է ուղարկել տասնյակ ռազմական ինքնաթիռներ

Չինաստանը Թայվանի ՀՕՊ տեսանելի գոտի է ուղարկել տասնյակ ռազմական ինքնաթիռներ

3-10-2021, 13:39 Դիտումներ: Աշխարհ
3 Հոկտեմբեր 2021, 13:39 - NovostiNK
Չինաստանը Թայվանի ՀՕՊ տեսանելի գոտի է ուղարկել տասնյակ ռազմական ինքնաթիռներ


Չինաստանի ազգային ազատագրական բանակը (ՉԱԱԲ) շաբաթ դարձյալ ուղարկել է Թայվանի ափերի մոտ շուրջ չորս տասնյակ ռազմական ինքնաթիռ մեկ օրում՝ թարմացնելով մեկ օր առաջ հաստատված ռեկորդը, նշվում է կղզու ՊՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վարչությունը հրապարակել է երկու առանձին հայտարարություն, որոնցից մեկում նշված է, որ հոկտեմբերի 2-ի գիշերը ՉԱԱԲ-ն ուղարկել է կղզում ՀՕՊ տեսանելի գոտի Shenyang J-16 12 կործանիչներ, Սու-30 վեց կործանիչներ եւ KJ-500 ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման մեկ ինքնաթիռ:

Ավելի ուշ հրապարակվել էր եւս մեկ հաղորդագրություն, որում նշված էր, որ հոկտեմբերի 2-ին ցերեկվա ժամերին Թայվանի ՀՕՊ տեսանելի գոտի է մուտք գործել ՉԱԱԲ-ի 20 ռազմական ինքնաթիռ՝ ներառյալ Shenyang J-16 14 բազմաթիրախային կործանիչ, Սու-30 չորս կործանիչ եւ Y-8 երկու հականավային ինքնաթիռ, որոնք ստեղծվել են Shaanxi Y-8 միջին տրանսպորտային ինքնաթիռի բազայի հիման վրա:

Թայվանի զինվորականները երկու դեպքում էլ օդ են բարձրացրել հսկողության համար պարեկային ինքնաթիռներ, ինչպես նաեւ թողարկել են ռադիոազդանշաններ՝ պահանջելով ՉԱԱԲ-ի Օդուժի ինքնաթիռներին լքել համապատասխան շրջանը:

Նախորդ ռեկորդը 38 ինքնաթիռներն էին մեկ օրում, որը սահմանվել էր հոկտեմբերի 1-ին, երբ Չինաստանը նշում էր երկրի հիմնադրման 72-ամյակը, իսկ մինչ այդ՝ հունիսի 15-ին, կղզում ՀՕՊ տեսանելի գոտի են ներթափանցել ՉԱԱԲ-ի ռազմաօդային ուժերի 27 ռազմական ինքնթիռներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS