TOP նոր
» » » Հալեպահայ տասնյակ ընտանիքներ հասել են Քեսապ. «Արևելք»

Հալեպահայ տասնյակ ընտանիքներ հասել են Քեսապ. «Արևելք»

11-06-2016, 12:30 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
11 Հունիս 2016, 12:30 - NovostiNK
Հալեպահայ տասնյակ ընտանիքներ հասել են Քեսապ. «Արևելք»

Հալեպահայ տասնյակ ընտանիքներ ժամանել են Քեսապ: «Արևելք»-ի հաղորդմամբ, այդ փաստը չպետք է ընկալել որպես խուճապ, որովհետև ընտանիքներից շատերը Քեսապում տներ ունեն և ամեն ամառ իրենց հանգիստն այնտեղ են անցկացնում: Նշվում է նաև, որ շուրջ տաս ընտանիք Հալեպում տիրող իրադրության հետևանքով մեկնել է Քեսապ և վարձով տներում մնում: Կան տեղեկություններ, որ ավելի վաղ Հալեպից Քեսապ գնացած մի քանի ընտանիքներ գաղթել են Կանադա:

Ներկա պահին Քեսապում դրությունը անվտանգ է, կայուն: Հալեպում և նրա շրջակայքում պատերազմական գործողությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ նախօրեին Հալեպում հրասանդի պայթյունից զոհվել էր Ռաֆֆի Պչաքճյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS