TOP նոր
» » » Մանվել Գրիգորյանի նմանները պատասխան պետք է տան իրենց արարքների համար. ԵՀՀ

Մանվել Գրիգորյանի նմանները պատասխան պետք է տան իրենց արարքների համար. ԵՀՀ

19-06-2018, 11:15 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
19 Հունիս 2018, 11:15 - NovostiNK
Մանվել Գրիգորյանի նմանները պատասխան պետք է տան իրենց արարքների համար. ԵՀՀ

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ եւ իր զորակցությունն է հայտնում ՀՀ ժողովրդական կառավարությանը: Այս մասին ասված է Եվրոպայի հայերի համագումարի տարածած հայտարարության մեջ:

Ժողովրդին տասնյակ տարիներ թալանած, երկիրը ամայացրած, իսկ այսօր ժողովրդի հեղափոխական պայքարի արդյունքում իշխանությունը կորցրած ուժերը իրենց օլիգարխիայի ու տարատեսակ բանդաների ու մաֆիոզների միջոցով, վերջին հուսահատ ճիգերն են թափում վերագտնելու կորցրած իշխանությունը:

Մանվել Գրիգորյանին եւ նրա նմաններին, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ սփյուռքում շատ լավ են ճանաչում: Հարկ է նշել նաեւ, որ այս ստահակների կենդանական բնազդները եւ լկտիությունները օրինականացնող նախկին բարձրագույն իշխանավորները կրում են իրենց բաժին պատասխանատվությունը եւ բոլորը անխուսափելիորեն օրենքի ողջ խստությամբ պատասխան պիտի տան իրենց արարքների համար:

Հակաժողովրդական այս եւ նման ուժերը օգտվելով սիրո եւ համերաշխության հեղափոխության ընձեռած հնարավորություններից, այլ եւ այլ առիթներով գլուխ են բարձրացնում եւ դիմում են հուսահատ գրոհի՝ առանց գիտակցելու որ դրանով ոչ միայն հարված են հասցնում երկրին ու նրա բռնած ժողովրդական ուղուն, այլ այդպիսով փակում են նաեւ իրենց նկատմամբ ներողամտության եւ հանդուրժողականության բոլոր դռները:

ՀՀ ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը անհաշտ պայքար են սկսել անարդարությունների եւ հատկապես կոռուպցիայի դեմ: Վարչապետը իր կոչով դիմում է ժողովրդին պաշտպան կանգնել հեղափոխությանը եւ աջակցել կառավարությանը՝ կասեցնելու հակազգային դավաճանական գործունեությունները:

Եվրոպայի հայերի համագումարը այսպիսով հայտնում է իր զորակցությունը, հորդորում եւ կոչ է անում բոլորին՝սփյուռքում եւ հայրենիքում, միակամ ու հաստատ աջակցելու նոր իշխանություններին եւ վարչապետին՝ մինչեւ վերջնական հաղթանակ:

Յուրաքանչյուր ժողովրդական հեղափոխության հաղթանակի գրավականը միայն եւ միայն ժողովրդի մշտարթուն եւ աչալուրջ վերահսկողությունն է եւ ներկայությունը՝ կյանքի բոլոր ասպարեզներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS