TOP նոր
» » » Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

20-08-2018, 11:42 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
20 Օգոստոս 2018, 11:42 - NovostiNK
Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը:

Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և Կանադայի հայկական համայնքի պատմությունը:

Մտքեր են փոխանակվել և արդյունավետ քննարկումներ տեղի ունեցել փոքր բիզնեսի և արտահանման խթանման ուղղությամբ Կանադայի կառավարության որդեգրած քաղաքականության, Կանադայի Հայ դատի հանձնախմբի առաջիկա նախաձեռնությունների, հայ-կանադական երկկողմ հարաբերությունների, Արցախում տիրող իրավիճակի, վերաբերյալ:

Քննարկվել են նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը քննարկված հարցերի և Կանադայում հայկական համայնքի հետ կապված հարցերի շուրջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS