TOP նոր
» » » Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

14-09-2018, 12:05 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
14 Սեպտեմբեր 2018, 12:05 - NovostiNK
Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով որոշում եմ` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է վարչապետի որոշման մեջ:

Պարգևն անձամբ Ջորկաեֆին է հանձնել ՀՀ վարչապետը: «Մեծ պատիվ է: Ֆրանսիան ինձ Պատվո լեգիոնի շնորհի է արժանացրել: Ես գիտեմ, որ որևէ երկրի համար պետական պարգևները շատ կարևոր են: Այս շքանշանը, որը ինձ հանձնվում է Վարչապետի կողմից, կկրեմ պատվով, հպարտությամբ: Սա նոր խթան է լինելու երկրի համար, և շատ ուրախ եմ լինել այդ երկրի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS