TOP նոր
» » » Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ

Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ

19-12-2018, 12:36 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
19 Դեկտեմբեր 2018, 12:36 - NovostiNK
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է«The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ:
Ալեքսիս Օհանյանը այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Իրապես արժանի է, եղբայրներ և քույրեր: Դուք բոլորդ դա արեցիք խաղաղ և հզոր»,- գրել է Ալեքսիս Օհանյանը:

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: Կոչումը տրվել է երկրում առաջընթաց ապահովելու համար:

Պարբերականը նշում է, որ 2018 թվականի ապրիլին սկսած փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր Նիկիոլ Փաշինյանը բողոքի ալիքի վրա եկավ իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ Նրա նոր քաղաքական ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավաքել է 70 տոկոս քվե: Պարբերականն ընդգծել է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է»,-նշել է պարբերականը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS