TOP նոր
» » » Ֆրանսահայերը բողոքի դուրս կգան Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա այցելության դեմ

Ֆրանսահայերը բողոքի դուրս կգան Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա այցելության դեմ

1-12-2013, 12:03 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
Ֆրանսահայերը բողոքի դուրս կգան Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա այցելության դեմ
1 Դեկտեմբեր 2013, 12:03 - NovostiNK
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ հունվարի 27-28-ը Թուրքիա կատարելիք այցն անհանգստացրել է ֆրանսահայերին. նրանք պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել:

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մտահոգում է թուրք-ֆրանսիական հարաբերությունների այսօրինակ ջերմացումը: «Մտահոգված ենք, որ թուրքական և ֆրանսիական պետությունները միանում են, հարաբերությունները Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորանում են, և տեսնում ենք, որ Ֆրանսիայի թողտվությամբ Թուրքիա-ԵՄ երկխոսությունն առաջընթաց է գրանցում, զարգացում ապրում, և այս բոլոր պատճառներով մենք որոշեցինք, որ այլևս բավական է: Մեկուկես տարի է, որ պարոն Օլանդն ընտրվել է, նա բազմաթիվ խոստումներ տվեց հայ համայնքին, բայց ոչ մի բան չարեց մինչ օրս»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով է իրենց կազմակերպությունը որոշել, որ արդեն բավական է, և նախաձեռնել է բողոքի ակցիաների անցկացում ամբողջ Ֆրանսիայում՝ Փարիզում, Լիոնում և ամենուր, ուր հայեր կան՝ բողոքի իրենց ձայնը բարձրացնելով Օլանդի՝ Թուրքիա այցելության դեմ:

Թորանյանը նշեց, որ այդ ցույցերը պիտի լինեն հունվարի 26-ին՝ Օլանդի այցի հենց նախաշեմին: Ֆրանսահայերը հույս ունեն, որ իրենց ձայնը լսելի պիտի լինի Ֆրանսիայի և Օլանդի կողմից: «Տեսնենք՝ ինչ պիտի լինի, մենք բավական երկար ժամանակ համբերատար եղանք, ցանկացանք սպասել, բայց հիմա այլևս բավական է, կարծում եմ՝ հայկական գաղութը շատ մտահոգված է այս վիճակով, և այլևս անընդունելի է համարում դա: Հունվարի 29-ին Փարիզում պիտի կազմակերպենք մեծ ճաշ, որտեղ պիտի ներկա լինեն ֆրանսիական պատասխանատուներ՝ լինեն իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներից: Հունվարի 26-ին մեր պայքարը փողոցում պիտի լինի, բայց 29-ին պիտի այդ ճաշի սեղանի շուրջ հավաքենք Ֆրանսիայի կարևոր, պատասխանատու անձանց»,- ասաց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS