TOP նոր
» » » Փարիզի «Հայկական Վերածնունդը» պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդան Պետրոսյանին

Փարիզի «Հայկական Վերածնունդը» պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդան Պետրոսյանին

5-12-2013, 13:21 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
5 Դեկտեմբեր 2013, 13:21 - NovostiNK
Փարիզի «Հայկական Վերածնունդը» պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդան ՊետրոսյանինՓարիզի «Հայկական Վերածնունդ» շարժումը իր ձայնն է միացնում բոլոր նրանց, որոնք օրըստօրե բազմանալով՝ արդարություն են պահանջում Վարդան Պետրոսյանի համար: Տաղանդավոր երգիծաբան լինելը զերծ չի պահում ողբերգությունից: Բայց արդյոք նրա՝ ոչնչից չվախենալու պատճառով չէ՞, որ Վարդան Պետրոսյանը զրկված է արդարադատությունից և մարդասիրությունից:

2013 թվականի հոկտեմբեր 20-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհ գնացին երկու դեռահաս պատանիներ, իսկ վիրավորների մեջ էր նաև ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանրագույն վնասվածքներով: Վարդանը, որ չէր գերազանցել թույլատրելի արագությունը, բախվել է հետընթաց շարժման մեջ գտնվող մեքենայի:

Տեղի ունեցած ահավոր ողբերգությունը, սակայն, չպետք է օրենքի կիրարկումից խուսափելու առիթ հանդիսանա՝ նախևառաջ անմեղության կանխավարկածի տեսանկյունից:

Ընդհակառակը՝ հենց այն պատճառով, որ տեղի ունեցածը ողբերգություն է, հարկ է ավելի՛ հանգամանորեն, ավելի՛ արդարորեն, ավելի՛ անկողմնակալ ու մարդասիրաբար վարվել` հնարավորություն ընձեռելով Վարդանին՝ անհրաժեշտ բուժումը ստանալու:

Բոլոր նրանց հետ, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել այս առնչությամբ, «Հայկական Վերածնունդը» պահանջում է փոխել Վարդանի դեմ կիրառվող ազատազրկման միջոցը: Փարիզի «Հայկական Վերածնունդը» պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդանին, քանի դեռ նրա հանցանքը փաստող ապացույցներ չեն ներկայացվել: «Հայկական Վերածնունդը» պահանջում է արդարադատություն և Վարդանի շուտափույթ ազատ արձակումը, քանզի վտանգված է նրա առողջությունը:

Մասնակցե՛ք ստորագրահավաքին՝https://secure.avaaz.org էջում:
Կապ հաստատելու համար դիմել՝ 07-81-25-45-98; [email protected]
Facebook: Renaissance Arménienne Paris

«Հայկական Վերածնունդ»: Փարիզ, 1 դեկտեմբերի, 2013:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS