TOP նոր
» » » Դինքի սպանության դատավարության մեջ ի հայտ են եկել նոր զարգացումներ

Դինքի սպանության դատավարության մեջ ի հայտ են եկել նոր զարգացումներ

5-12-2013, 14:10 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
Դինքի սպանության դատավարության մեջ ի հայտ են եկել նոր զարգացումներ
5 Դեկտեմբեր 2013, 14:10 - NovostiNK
Պոլսի ծանր հան­ցա­գոր­ծություննե­րի 14-րդ դատարանում դեկ­տեմբերի 3-ին տե­ղի է ու­նե­ցել «Ակօս»-ի խմբագ­րա­պետ Հրանտ Դին­քի սպանության՝ վերսկսված դա­տավարու­թյան նոր նիստը: Ըստ Radikal-ի՝ տեղի են ունեցել ու­շագրավ զար­գա­ցումներ. սպա­նու­թյան հրահրողներից Էր­հան Թունջելը հիմնական մեղ­քը բար­դել է ոս­տի­կանու­թյան վրա` հայ­տա­րարե­լով. «Մեր դի­մաց կանգնա­ծը ոչ թե ոս­տի­կանու­թյուն է, այլ հրո­սակա­խումբ»: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը:

Թունջելը, մաս­նավորա­պես, որ­պես սպա­նու­թյան գլխա­վոր կազ­մա­կեր­պիչ մատ­նանշել է Տրա­պիզո­նի Ապա­հովու­թյան ծա­ռայու­թյան ռազ­մա­վարա­կան վար­չության նախ­կին պետ Ռա­մազան Աքեյու­րե­քին: «Նրանք հան­ցա­գործ խմբակ­ցության ան­դամներ են, սա­կայն հա­ջողել են խույս տալ՝ ինձ դարձնե­լով թիվ մեկ մե­ղադ­րյալը»,- ասել է Թունջեը:

Նա այս ան­գամ էլ չի նշել շո­շափե­լի որևէ հանցագործ կազ­մա­կեր­պության անուն` կրկնե­լով նա­խապես արած հայ­տա­րարու­թյունը, թե Դին­քի սպա­նու­թյան գոր­ծում ներգրա­վված է «Էր­գե­նեքոն»-ից ավե­լի ազդեցիկ կա­ռույց` ընդգծե­լով, որ այն ո՛չ կառավարությունն է, ո՛չ էլ հայտնի կրո­նապետ Ֆեթհուլլահ Գյու­լե­նի հա­մայնքը: Սա­կայն ավելացրել է, որ պե­տու­թյունը աշ­խա­տավարձ է տալիս այդ հրոսակա­խմբի ան­դամնե­րին:

Իր ամ­բողջ ելույ­թի ըն­թացքում Թունջելը փոր­ձել է ար­դա­րաց­նել իրեն` պնդե­լով, որ ինքը Հրանտ Դին­քի սպա­նու­թյան հետ որևէ կապ չու­նի, ընդհա­կառակը` փոր­ձել է կան­խել, և կա­րելի է իրեն միայն որ­պես վկա ներգրավել:

Դատավարության ընթացքում Հրանտ Դինքի ընկերները Պոլսի Արդարադատության պալատի շենքի առջև ցույց էին կազմակերպել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS