TOP նոր
» » » Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

21-02-2021, 08:25 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
21 Փետրվար 2021, 08:25 - NovostiNK
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, ով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի տակ է:

«Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգության):

Գրեք Twitter-ում՝

- Amnesty International @ amnesty

- Human Rights Watch @hrw

- ԱՄՆ Պետքարտուղարություն՝ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրո @ StateDRL»,- նշվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ընդդիմադիր 9 պատգամավորների, այդ թվում` Կարո Փայլանին, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել` 2014-ի փողոցային ցույցերի հետ կապված մեղադրանքով: Եթե ընթացակարգն ավարտվի անձեռնմխելիությունից զրկելով, Փայլանին կարող է դատական հետաքննություն սպառնալ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS