TOP նոր
» » » Գլենդելում կքննարկեն սփյուռքահայ նկարիչների եւ գրողների խնդիրները

Գլենդելում կքննարկեն սփյուռքահայ նկարիչների եւ գրողների խնդիրները

8-12-2013, 12:03 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
Գլենդելում կքննարկեն սփյուռքահայ նկարիչների եւ գրողների խնդիրները
8 Դեկտեմբեր 2013, 12:03 - NovostiNK
Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում դեկտեմբերի 12-ին կկայանա «Սփյուռքի հայ նկարիչների եւ գրողների առջեւ ծառացած մարտահրավերները» թեմայով քննարկում։ Այդ մասին հայտնում է Գլենդելի ArmenianCalendar.com տեղեկատվական կայքը: Քննարկմանը կմասնակցեն դերասան, դրամատուրգ եւ գեղանկարիչ Վահե Բերբերյանը, գրող Արիս Ջանիկյանը, լուսանկարիչ Արա Օշականը, դերասանուհի եւ դրամատուրգ Լոռի Թաթուլյանը:

Մարիա Արմուդյանը նախագահելու է քննարկումը, որը տեղի է ունենալու Գլենդելի Կենտրոնական գրադարանում՝ անգլերենով: Մարիա Արմուդյանը «Սպանել բանբերին. լրատվամիջոցների դերն աշխարհի ճակատագրերում» գրքի հեղինակն է: Նա նաեւ «Գիտնականների շրջանակ» ռադիոհաղորդման հաղորդավարն ու հեղինակն է: Նրա հոդվածները հրապարակվում են «The New York Times»-ում եւ «Los Angeles Times»-ում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պարբերականներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS