TOP նոր
» » » Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

14-04-2021, 08:55 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
14 Ապրիլ 2021, 08:55 - NovostiNK
Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես


Թբիլիսիում ապրիլի 13-ին, չնայած անձրևոտ եղանակին կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Ցուցահանդեսը ներկայացվել է Թբիլիսիի ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց: Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք։

Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես


Նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որ պղծվել է 2020թ. պատերազմից հետո:

Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես


Նման ցուցահանդես կազմակերպությունն անցկացրել էր նաև 2018-ին: Ավանդույթի համաձայն, ապրիլի 23-ին անցկացվում է ջահերով երթ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև՝ ապրիլի 24-ին՝ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև: Նախորդ տարի այս միջոցառումները չեն կայացել պանդեմիայի պատճառով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS