TOP նոր
» » » Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը

Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը

19-04-2021, 08:27 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
19 Ապրիլ 2021, 08:27 - NovostiNK
Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը


Կյանքի 85-րդ տարում ապրիլի 18-ին կորոնավիրոսից մահացել է ֆրանսահայ հայտնի գործիչ, Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց «Nouvelles d'Arménie»-ի լրագրող Ժան Էկյանը։

«Աշոտը վետերան է, Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր, ASPA- ի նախագահ: Նա ներկա էր բոլոր ռազմական արարողություններին, որոնց ողջունում էին բոլոր նախագահները ՝ Ֆրանսուա Միտերանից մինչև Էմանուել Մակրոն: Բաճկոնի վրա նա միշտ կրում էր իր և իր հերոս Մոնթե Մելքոնյանի հաղթանակների մեդալները»,- նշել է Ժան Էկյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Շմավոնյանը տասնյակ հազարավոր մարդասիրական ծանրոցներ է ուղարկել Հայաստան, և վերջերս նաեւ Արցախի սգավոր ընտանիքների համար, որոնք նա հավաքել է ամբողջ Ֆրանսիայում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS