
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վիճակը կորոնավիրուսով հոսպիտալացման երկրորդ օրը կայուն է, ասել է նրա բժիշկ Ալբերտո Զանգրիլոն, հաղորդում է Reuters-ը:
«Դա զգուշավոր, բայց հիմնավորված լավատեսություն է ներշնչում»,- ասել է Զանգրիլոն:
83-ամյա Բեռլուսկոնին չորեքշաբթի օրը կորոնավիրուսի թեսթի դրական պատասխան էր ստացել եւ հաջորդ օրը ջերմաստիճանի մի փոքր բարձրացումից հետո հոսպիտալացվել էր Միլանի «Սուրբ Ռաֆայել» հիվանդանոց:
Ռենտգենյան հետազոտությունը ցույց է տվել, որ երկու թոքերում էլ թույլ թոքաբորբ կա:
Զանգրիլոն, ով մայիսին հայտարարել էր, թե կորոնավիրուսը «կորցնում է իր ներուժը», լրագրողներին ասել է, որ ինքը որոշել է հոսպիտալացնել Բեռլուսկոնիին՝ նրա տարիքի եւ նախկին առողջական խնդիրների պատճառով: