
Ֆրանսիայի Վիեն քաղաքը հենց նոր ճանաչեց Արցախի Հանրապետությունը: Այդ մասին «Դիզակ թերթ»-ին տեղեկացրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էր նաև Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը։ Իսկ Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն էր ընդունել, որով կոչ էր անում Ֆրանսիայի նախագահին ու կառավարությանը վերանայել իրենց դիվանագիտական ռազմավարությունը, և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։