TOP նոր
» » » Ավելի քան 500 միգրանտ Է ժամանել իտալական Լամպեդուզա կղզի

Ավելի քան 500 միգրանտ Է ժամանել իտալական Լամպեդուզա կղզի

28-09-2021, 11:41 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
28 Սեպտեմբեր 2021, 11:41 - NovostiNK
Ավելի քան 500 միգրանտ Է ժամանել իտալական Լամպեդուզա կղզի


Ավելի քան 500 միգրանտներ երկուշաբթի գիշերը ժամանել են իտալական միջերկրածովյան Լամպեդուզա կղզի։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Լամպեդուզայի քաղաքապետ Տոտո Մարտելոյի տեղեկատվության համաձայն՝ հին ձկնորսական նավը, որում գտնվել են Ասիայի և Աֆրիկայի երկրներից փախստականներ, ամենայն հավանականությամբ, ժամանել է Լիբիայից Իտալիայի ափեր:

«Ներկայում անցկացվում են նման դեպքերում նախատեսված բոլոր ընթացակարգերը՝ սկսած մարդկանց առաջին օգնության ցուցաբերումից և սանիտարական հսկողությունից», - հայտարարել Է նա լրագրողներին:

Միգրանտների փոխադրող նավը Լամպեդուզայի նավահանգիստ են ուղեկցել Իտալիայի ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները: Իրավապահների տվյալներով՝ եղել են փախստականներ Սիրիայից, Մարոկոյից, Բանգլադեշից և Եգիպտոսից, նրանց թվում են կանայք և երեխաներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS