TOP նոր
» » » Չեխիայում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Չեխիայում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

3-11-2013, 20:25 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
3 Նոյեմբեր 2013, 20:25 - NovostiNK
Չեխիայում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվելԿազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Պրահայում ձերբակալել են 7 օտարերկրացու, ովքեր մեղադրվում են կեղծ վարորդական իրավունքներ և Չեխիայի քաղաքացիության վկայականներ պատրաստելու մեջ: Այդ մասին տեղեկացրել է չեխական հեռուստաընկերություններից մեկը:

Հայտնի է դարձել, որ ձերբակալվել է Հայաստանի երեք քաղաքացի: Ձերբակալվածների թվում են նաև Մոլդովայի, Ուկրինայի, Ալժիրի և Թունիսի քաղաքացիներ: 6 ձերբակալվածի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել: Քննության տվյալներով՝ խումբը գլխավորել է Հայաստանի քաղաքացին: Եվս 12 մարդ, ովքեր կասկածվում են այս խմբի հետ առնչություն ունենալու մեջ, ձերբակալվել են այլ երկրներում: Հանցագործների փնտրտուքին մասնակցելեն նաև Եվրոպոլի աշխատակիցները (Եվրամիության ոստիկանական ծառայության):

Պատրաստված կեղծ փաստաթղթերն ուղարկվել են պատվիրատուներին և միջնորդներին՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Նորվեգիա և Ֆինլանդիա հիմնականում Ուկրիանայի, Մոլդովայի և Արաբական երկրների քաղաքացիներին: Խաբեության մեխանիզմը շատ պարզ է եղել. իրական մարդկանց գողացված ինքնությունը փոխվել է պատվիրատուի կամքով. «ծառայությունների» վճարման համար օգտագործվել է անկանխիկ վճարման տարբերակը:

Այս պահին ճշգրտված է, որ կազմակերպված հանցավոր խմբի շահույթը կազմել է 1,2 միլիոն կրոն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS