TOP նոր
» » » Սիրիայի հյուսիս-արևելքում իսլամիստ զինյալները խաչել են 2 մարդու

Սիրիայի հյուսիս-արևելքում իսլամիստ զինյալները խաչել են 2 մարդու

1-05-2014, 10:51 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
1 Մայիս 2014, 10:51 - NovostiNK
Սիրիայի հյուսիս-արևելքում իսլամիստ զինյալները խաչել են 2 մարդու«Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» /ISIL/ արմատական իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում մահապատժի է ենթարկել 7 մարդու` նրանցից երկուսին խաչելով: Մահապատժի ենթարկվածները մեղադրվում էին նռնակի կիրառմամբ զինյալներից մեկի վրա հարձակվելու մեջ: Միջադեպն իբրև թե գրանցվել է ապրիլ ամսվա սկզբին Ռաքքա քաղաքում, որը վերահսկվում է ISIL-ի կողմից:

Մեծ Բրիտանիայում հիմնադրված ընդդիմադիր մոնիթորինգային Syrian Observatory for Human Rights խումբը հրապարակել է քաղաքի խաչմերուկներից մեկում խաչված երկու տղամարդու լուսանկարները, փոխանցում է France-Presse գործակալությունը: Մահապատժի ենթարկվածներից մեկի մարմնի վրա ցուցանակ է եղել՝ «Այս մարդը պայքարել է ընդդեմ մահմեդականների և այստեղ նռնակ է նետել» գրությամբ:

Մոնիթորինգային խմբի տվյալների համաձայն` սա ISIL խմբավորման զինյալների կողմից մարդկանց խաչելու առաջին դեպքը չէ: Նմանատիպ դեպք է գրանցվել նաև ապրիլի 16-ին, երբ զինյալները նույն կերպ մահապատժի են ենթարկել գողության մեջ մեղադրվողին:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS