TOP նոր
» » » Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են. Զոհվել է երկու հայ

Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են. Զոհվել է երկու հայ

1-05-2014, 12:52 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
1 Մայիս 2014, 12:52 - NovostiNK
Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են. Զոհվել է երկու հայ
Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են, երկու տարբեր շրջաններում 2 հայ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք PERIO NEWS ֆեյսբուքյան էջից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ապրիլի 30-ին` կեսօրից հետո, Նոր գյուղ, Վիլլաներ և այլ հայաշատ շրջաններ և թաղամասեր թնդանոթների և հրթիռների թիրախ են դարձել:

Հրթիռներից մեկն ընկել է Քարեն Եփփե Ազգային ճեմարանի կողքին գտնվող «Օշական» թաղամասում, որի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ մեկը պատանի, երկրորդը՝ մեծահասակ: Պայթյունը նաև պատճառել է մեծ վնասներ, քարուքանդ է եղել ողջ թաղամասը:

Այլ երկու հրթիռ ընկել է Նոր գյուղի մզկիթի հարակից թաղամասերից մեկը, իսկ երկրորդը` Նոր Գյուղի Ազգ. Զավարիան վարժարանի վրա, բարեբախտաբար երկուսն էլ չեն պայթել:

Իսկ ահա Վիլլաներ թաղամասի վրա ընկած և պայթած թնդանոթի բեկորների հետևանքով վիրավորվել է Քարեն Եփփե Ազգ. Ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը, ով անիմջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել բուժօգնություն, այժմ նրա վիճակը կայուն է»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS