TOP նոր
» » » Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 24 թեկնածու

Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 24 թեկնածու

2-05-2014, 12:33 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
2 Մայիս 2014, 12:33 - NovostiNK
Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 24 թեկնածու
Սիրիայում ավարտվել են նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը:

RBC.ru-ի փոխանցմամբ, Գերագույն դատարանի տեղեկություններով, ընդհանուր առմամբ գրանցվել է 24 թեկնածու:

2014թ.-ի հունիսի 3-ին կայանալիքը ընտրություններին մասնակցելու է գործող նախագահ Բաշար Ասադը: Ընտրություններում առաջադրվել են նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, կառավարության նախկին անդամ Ասադ Հասան Աբդալլա Նուրին:

Նշենք, որ Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%-ը: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:

2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:

Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով:

Նոր սահմանադրությամբ՝ Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS