TOP նոր
» » » Սիրիայում հարձակման են ենթարկվել ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության տեսուչները

Սիրիայում հարձակման են ենթարկվել ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության տեսուչները

27-05-2014, 17:37 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
27 Մայիս 2014, 17:37 - NovostiNK
Սիրիայում հարձակման են ենթարկվել ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության տեսուչները
Սիրիայում հարձակման են ենթարկվել ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության տեսուչները, ովքեր հետաքննում էին ապրիլի վերջին քլոր գազի հավանական կիրառման փաստերը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` թիմը այժմ ապահով է և վերադառնում է իր բազա:
«ՔԶԱԿ տեսուչների և ՄԱԿ անձնակազմի ավտոշարասյունը, որը մեկնում էր քլոր գազի հարձակման վայրը ուսումնասիրելու համար, այս առավոտ հարձակման է ենթարկվել: Թիմի բոլոր անդամները այժմ ապահով են և վերադառնում են իրենց բազա»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Սիրիայի ընդդիմությունը կառավարությանը մեղադրում էր իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում վերջին ամիսներին մի քանի անգամ քլորի գազ կիրառելու մեջ: Պաշտոնական Դամասկոսը հերքում է այդ մեղադրանքները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS