TOP նոր
» » » Հայտնի է Եգիպտոսի նոր նախագահի անունը

Հայտնի է Եգիպտոսի նոր նախագահի անունը

29-05-2014, 13:44 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
29 Մայիս 2014, 13:44 - NovostiNK
Հայտնի է Եգիպտոսի նոր նախագահի անունը
Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ըստ նախնական տվյալների հաղթել է նախագահական ընտրություններում: Նա հավաքել է ձայների 96 տոկոսը, այսինքն նրա օգտին է քվերակել 23 մլն ընտրող: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:

Նրա միակ մրցակից Համդին Սաբահին ստացել է 3.5 տոկոս քվե: Նրա օգտին է քվերակել 800.000 ընտրող: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Տարեկ Շեբլը նշել է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 1-ին կամ 2-ին:

Եգիպտոսի պատմության մեջ սա առաջին ընտրությունն էր, որը դիտարկում էին օտարերկրյա պատվիրակություններ: Եգիպտոսի տարածքում ընտրությունները դիտարկում էր ԵՄ 150 ներկայացուցիչ, Աֆրիկական միության, Արաբական պետությունների լիգայի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները մեկնարկել էին մայիսի 26-ին: Այն տևելու էր երկու օր, սակայն մայիսի 27-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ցածր մասնակցության պատճառով որոշեց այն երկարաձգել ևս մեկ օր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS