TOP նոր
» » » Քեսաբն ամբողջությամբ ազատագրված է

Քեսաբն ամբողջությամբ ազատագրված է

16-06-2014, 09:49 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
16 Հունիս 2014, 09:49 - NovostiNK
Քեսաբն ամբողջությամբ ազատագրված է
Սիրիական բանակն ու պաշտպանական ջոկատները ազատագրել են Քեսաբը։ Այս մասին հաղորդում է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Աղբյուրի փոխանցմամբ, Քեսաբը վերագտել է իր խաղաղությունը, երբ շրջանի մեջ սիրիական բանակի առաջխաղացումն անցնող օրերին ավելի լայն ծավալ է ստացել ու հունիս 14-ի երեկոյան սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել Քեսաբի քաղաքակենտրոն, հասել մինչև հրապարակ, ուր էլ բարձրացրել են սիրիական դրոշը։

Քեսաբն ամբողջությամբ է ազատագրվել, իսկ Թուրքիայի հետ սահմանակետը այժմ գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ։

Հաղորդվում է նաև, որ սիրիական բանակը, նահանջի մղելով ահաբեկչական զինյալ խմբավորումներին, ոչնչացրել է նրանց ռազմամթերքի մեծ մասը։

Սիրիական պետական հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ բանակի ականազերծման մասնագետների խումբն արդեն սկսել է Քեսաբի և շրջակա բնակավայրերի մեջ ահաբեկիչների տեղադրած ականների և այլ լարված պայթուցիկ սարքերի չեզոքացման աշխատանքը։

Նահանջող ահաբեկչական զինյալ խմբավորումների դիմաց թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը, սակայն լիբանանյան «Ալ Մայատին» կայանի տեղեկությունների համաձայն, թուրքական կողմը միայն օտարերկրացի զինյալ ահաբեկիչներին է թույլատրել փախչել դեպի Իսկենտերոն, որտեղից նրանք պիտի ուղղվեն իրենց երկրներ։

Ծովափի շտապ օգնության մարմնի բանբեր Կարո Մանճիկյանը հայտնել է, որ Քեսաբ մեկնած տեղացիները հաստատել են, որ ավանի բնակարանները, հաստատություններն ու հողագործական սարքերը թալանված են։ Լուրջ վնասներ են կրել եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS