TOP նոր
» » » Սիրիայում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով տասնյակ մարդ է զոհվել

Սիրիայում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով տասնյակ մարդ է զոհվել

20-06-2014, 15:30 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
20 Հունիս 2014, 15:30 - NovostiNK
Սիրիայում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով տասնյակ մարդ է զոհվելԶինված ծայրահեղականները սիրիական Համա նահանգի արգելակետում (Դամասկոսից 220 կմ հյուսիս) պայթեցրել են ականապատված բեռնատար։ Ինչպես հայտնում է «Ալ–Մայադին» հեռուստաալիքը, գրոհը նախաձեռնվել է Էլ–Հարրար շրջանում՝ միջնադարյան Քալահաթ–էլ–Մոդիկ ամրոցի մոտ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 35, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ։ Նրանց թվում կան կանայք և երեխաներ։
«Բեռնատարում մոտ 3 տոննա պայթուցիկ է եղել, մի քանի շենք է ավերվել»,–հայտնել է ոստիկանական աղբյուրը։
Հոմսում էլ՝ Նուզխա ալավիթական թաղամասում, դպրոցներից մեկի մոտ պայթյունի հետևանքով 40–ից ավելի մարդ է վիրավորվել։ Նրանցից շատերը երեխաներ են։ Զինված ընդդիմության գրոհայինները ականանետման են ենթարկել Դամասկոսի ծայրամասերը։
Տեղեկացնում է«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS