TOP նոր
» » » «Մահմեդական եղբայրների» 182 անդամ մահվան է դատապարտվել

«Մահմեդական եղբայրների» 182 անդամ մահվան է դատապարտվել

21-06-2014, 14:43 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
21 Հունիս 2014, 14:43 - NovostiNK
«Մահմեդական եղբայրների» 182 անդամ մահվան է դատապարտվել
Եգիպտոսի դատարանը ուժի մեջ է թողել «Մահմեդական եղբայրների» 182 կողմնակցի մահվան դատավճիռը: Այս մասին հայտնում է «BBC»-ն:

Մահվան դատապարտվածների թվում է նաև շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիան: Եվս 5 մարդ դատապարտվել է 15-25 տարվա ազատազրկման: Մնացած մեղադրյալներն արդարացվել են: Ընդհանուր առմամբ մեղադրանք էր առաջադրվել 700 մարդու նկատմամբ:

Հիշեցնենք, որ շարժման անդամները մեղադրվում են 2013 թվականի օգոստոսին անկարգությունների ժամանակ Էլ-Մինյա նահանգի ոստիկանության սպայի սպանության և ևս երկու սպաների նկատմամբ մահափորձ իրականացնելու, հանրային սեփականության, ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու, ոստիկանությանը պատկանող զենքեր առևանգելու և հանրային կարգը խախտելու մեջ:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS