TOP նոր
» » » Քուրդիստանը պատրաստվում է անկախության հանրաքվե անցկացնել

Քուրդիստանը պատրաստվում է անկախության հանրաքվե անցկացնել

1-07-2014, 14:25 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
1 Հուլիս 2014, 14:25 - NovostiNK
Քուրդիստանը պատրաստվում է անկախության հանրաքվե անցկացնել
Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ պատրաստ է մոտակա ամիսների ընթացքում անկախության հանրաքվե անցկացնել:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Բարզանին նշել է, որ Իրաքը առանց այդ էլ բաժանված է այսօրվա ճգնաժամով և չնայած քրդերը պատրաստ են մասնակցել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ժողովուրդը անկախության իրավունք ունի:

Մինչ այդ, Մերձավոր Արևելքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» ավելի արդյունավետ դիմակայելու համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկել է Քուրդիստանը անկախ հռչակել:

Հիշեցնենք, որ նախօրեին «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:

Իրաքի բնակչության մեծամասնություն՝ 65% կազմում են շիաները, ովքեր հիմնականում բնակվում են հարավային և հարավ-արևելյան շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադում, սունիները՝ 35%-ը, բնակվում են հիմնականում երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրաքի հյուսիսում կոմպակտ բնակվում են քրդերը, որոնք ունեն իրենց ինքնավարությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS