TOP նոր
» » » Հալեպում գնդակոծության արդյունքում 4 հայ է զոհվել

Հալեպում գնդակոծության արդյունքում 4 հայ է զոհվել

31-07-2014, 12:20 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
Հալեպում գնդակոծության արդյունքում 4 հայ է զոհվել
31 Հուլիս 2014, 12:20 - NovostiNK
Հուլիսի 30-ին Հալեպի Չալլա թաղամասում արկի պայթյունի հետևանքով զոհվել է հայազգի Սոնա Բալքյանը: Օրվա երկրորդ կեսին Նոր Գյուղ թաղամասում Զվարթնոց եկեղեցու մոտ արկի պայթյունից զոհվել է Ազնիվ Արուշյանը: Վիրավորվել են Ջուլիետա Խաչատուրյանը, Գևորգ Թաշչյանը, Րաֆֆի Այվազյանը, Հակոբ Հակոբյանը և Գևորգ Ղալեմքերյանը: Ավելի ուշ Գևորգ Ղալեմքերյանը մահացել է հիվանդանոցում, հայտնում է Horizonweekly.ca-ն: Ինչպես ասվում է «Գանձասար» թերքի Facebook-յան էջում, հուլիսի 31-ի երեկոյան Զվարթնոց եկեղեցու հարևանությամբ արկի պայթյունից զոհվել է Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Արուշյան-Խաչատուրյանը:
Հունիսին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նախաձեռնեց #SaveAleppo արշավը: Սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը կազմող հայ բնակչությունը վերջին օրերին ենթարկվում է գնդակոծության զինյալ խմբավորումների կողմից, որոնք փլատակների էին վերածում քաղաքը:
Հանձնախումբը կոչ արեց հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային ՝ հորդորելով նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին կասեցնելու համար Հալեպի քրիստոնյա թաղամասերի ռմբակոծությունները, երկրորդ, ճնշում գործադրել Թուրքիայի վրա որպեսզի վերջինս բացի Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, երրորդը՝ պատասխանի վերջապես ANCA հարցմանը Քեսաբի վրա հարձակման գործում Թուրքիայի դերի մասին:
Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ հրապարակեց, կոչ անելով գործել, կասեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի ոչնչացումը:
Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:


Աղբյուրը՝ PanARMENIAN

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS