TOP նոր
» » » Քրդերը գրավել են ԻԼԻՊ-ին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք

Քրդերը գրավել են ԻԼԻՊ-ին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք

18-11-2014, 17:56 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
18 Նոյեմբեր 2014, 17:56 - NovostiNK
Քրդերը գրավել են ԻԼԻՊ-ին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք
Քուրդ մարտիկները Քոբանի քաղաքում գրավել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» պատկանող 6 շինություն և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` քրդերի տրամադրության տակ է հայտնվել ձեռքի հակատանկային նռնականետեր, ատրճանակներ և գնդացիրներ: Բախումների հետևանքով սպանվել է ԻԼԻՊ-ի 13 անդամ:

«Վերջին օրերի ընթացքում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել արևելքում և հարավում»,-ասել է քրդական ուժերի ղեկավար Իդրիս Նասանը` հիշեցնելով, որ անցած շաբաթ արգելափակել էին այն ճանապարհը, որը ԻԼԻՊ-ն օգտագործում էր իր ուժերը համալրելու համար:
Իդրիս խոսքով, իսլամիստները վերահսկում են Քոբանիի գրեթե 20 տոկոսը անցած ամսվա 40 տոկոսի դիմաց:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS