TOP նոր
» » » Հրթիռակոծվել է Հալեպի Սբ. Ռիտա եկեղեցին

Հրթիռակոծվել է Հալեպի Սբ. Ռիտա եկեղեցին

10-01-2015, 13:24 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
10 Հունվար 2015, 13:24 - NovostiNK
Հրթիռակոծվել է Հալեպի Սբ. Ռիտա եկեղեցին
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 9­-ի հետմիջօրեին հրթիռակոծել են Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ Ռիտա եկեղեցին: «Արմենպրես»­ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, հաղորդում է, որ հրթիռակոծության հետեւանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է:

2014թ. դեկտեմբերի 30­ին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության էին ենթարկել Հալեպի զանազան շրջաններ, այդ թվում` հայահոծ թաղամասեր` Սուլեյմանիեն և Նոր գյուղը:

Սուլեյմանիեում ընկած հրթիռի պայթյունի հետեւանքով վիրավորվել էին մի քանի քաղաքացիներ, որոնց թվում նաև հայորդիներ: Լուրջ վնասվածքներ են կրել շրջանի աշխատավայրեր և բնակարաններ:


Աղբյուրը՝ «Արմենպրես»

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS