TOP նոր
» » » Կնեսեթի խոսնակը պատգամավորներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կնեսեթի խոսնակը պատգամավորներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

9-07-2015, 16:49 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
9 Հուլիս 2015, 16:49 - NovostiNK
Կնեսեթի խոսնակը պատգամավորներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի խորհրդարանի (Կնեսեթի) խոսնակ Յուլի Էդելշտեյնը խորհրդարանի կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կնեսեթը պետք է բարոյական քայլի դիմի և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Յերուսալեմ փոստը»:

«Ես այցելեցի Հայաստանի հուշակոթողներից մեկը և այն, ինչ տեսա, դժվար է հերքել: Ակնկալում եմ, որ ես և Կնեսեթը կանենք այնպես, որ կայացնենք ժողովրդավարական պետության բարոյական չափանիշներին համապատասխանող որոշում»,-ասել է Էդելշտեյնը՝ ավելացնելով, որ շատ երկրների կառավարությունները չեն ճանաչել այդ ոճրագործությունը, սակայն դրանց խորհրդարաններն արել են:

«Կփորձեմ առաջ տանել հարցը և հույս ունեմ, որ պատգամավորները կիմանան ճշմարտության պահին քվեարկելու ճիշտ ուղին»,-շեշտել է Կնեսեթի խոսնակը:

Կնեսեթի կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին իր հերթին նշել է, որ իրենք տեղյակ են դիվանագիտության նրբությունների մասին, սակայն դրանք հաղթահարել են և ժամանակն է եկել, որպեսզի կառավարությունը նույնպես դա անի:

Մարգին կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և Կնեսեթի գալիք նստաշրջանում պատմական որոշում կայացնել՝ պահպանելով հրեական արժեքները:

Հիշեցնենք, որ Էդելշտեյնը մայիսին հայտարարել էր, որ Իսրայելը պետք է վերանայի իր պաշտոնական դիրքորոշումը և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS