TOP նոր
» » » Հալեպում բարձրանում են սննդամթերքի, վառելանյութի գները

Հալեպում բարձրանում են սննդամթերքի, վառելանյութի գները

27-10-2015, 11:06 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
Հալեպում բարձրանում են սննդամթերքի, վառելանյութի գները
27 Հոկտեմբեր 2015, 11:06 - NovostiNK
Հալեպում արդեն երկու օր է, ինչ էլեկտրականություն չկա. վնասվել է էլեկտրամատակարարման կենտրոնը: Ջուր ևս չկա. մարդիկ երկու օր խմելու ջուր չունեն: Հալեպին արտաքին աշխարհի կապող միակ ճանապարհը Խանասերն է, իսկ այն մինչ օրս փակ է: Ճանապարհը փակ լինելու պատճառով հալեպցիները չեն կարողանում քաղաք հասնել և սննդամթերք ու վառելափայտ բերեն:

Գանձասարի Facebook-յան էջից տեղեկանում ենք նաև, որ Հալեպ մտնելն ու այնտեղից դուրս գալն այս օրերին շատ դժվար է, իսկ դա իր հերթին տարբեր սոցիալական խնդիրներ է առաջացնում. գնալով Հալեպում բարձրանում են սննդամթերքի, վառելանյութի գները, իսկ բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարվում է քիչ ժամով:

Նշվում է, որ սիրիական բանական աշխատում է ականազերծել ճանապարհն ու հետ մղել զինյալ խմբավորումներին, որոնք օրեր առաջ նորից թափանցել էին Խանասերի շրջաններ ու ականապատել այդ ճանապարհը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS