TOP նոր
» » » Մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադար կհաստատվի

Մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադար կհաստատվի

12-02-2016, 12:46 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
12 Փետրվար 2016, 12:46 - NovostiNK
Մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադար կհաստատվի
Սիրիայի օգնության միջազգային խումբը, որում ներառված են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ երեկ ամփոփել են Մյունխենում կայացած հանդիպումը:

Գերտերությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ բանակցող կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի տարածքում հրադադարի ռեժիմ հաստատել: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ հանդիպումը տևել է 5 ժամ՝ նախատեսվածից կրկնակի երկար, սակայն այդ ընթացքում կողմերի սպասելիքներն արդարացվել են:

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Հորդանանի, Իրաքի, Իրանի, Իտալիայի, Քաթարի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ներկայացուցիչները, ովքեր հանդես են եկել նաև համատեղ ասուլիսով:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ կողմերը որոշել են դադարեցնել կրակը և վերջ տալ արյունահեղությանը: «Մենք համաձայնել ենք դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկրների շահերից ելնելով: Ինչպես նախատեսել ենք, կրակը կդադարեցվի մեկ շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ այս որոշումը տարածվում է սիրիական հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ ԴԱԻՇ-ի:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը մանրամասնել է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը կնախորդի հակամարտության գոտում բռնության կրճատման գործընթացը: Նա ընդգծել է նաև, որ բանակցող կողմերը ներկայացրել են մի քանի տարբեր առաջարկներ:

«Ռազմական գործողությունների ավարտ ասելով` մենք նկատի ունենք Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների միջև ծավալվող մարտերի ավարտը»,- մանրամասնել է պաշտոնյան` բացատրելով, որ տվյալ պայմանավորվածությունը չի տարածվում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա: Նա նաև հավելել է, որ Իրանն ու Ռուսաստանն էլ իրենց հերթին պետք է ճնշում գործադրեն սիրիական իշխանությունների վրա: «Պաշտոնական Մոսկվան և Թեհրանը պետք է ստիպեն Ասադի ռեժիմին դադարեցնել կրակը, քանի որ խոսքը գնում է արմատական փոփոխությունների մասին»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիայի արտգործանախարար Ֆիլիպ Համոնդն էլ իր հերթին նշել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունն առավել արդյունավետ կլինի, եթե ռուսական օդուժը վերջ տա Սիրիայի կառավարական բանակին աջակցելուն։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել դեպի Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման գործընթացի արագացման ու ընդլայնման վերաբերյալ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին ընդգծել է, որ սիրիական ընդդիմությունն այս ընթացքում կկարողանա քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ: Նա ընդգծել է նաև, որ առաջին անգամ փաստաթղթով ամրագրվել է, որ պետք է վերջ դրվի ռազմական գործողություններին: «Ռուսաստանը միայն ողջունում է դա: Առաջին անգամ փաստաթղթում ամրագրվել է համագործակցության վերաբերյալ, որով կփորձենք հարթել սիրիական ճգնաժամը»,- ասել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS