TOP նոր
» » » Սիրիացի գրոհայինները գրավել են երկրում նավթի ամենախոշոր հանքավայրը

Սիրիացի գրոհայինները գրավել են երկրում նավթի ամենախոշոր հանքավայրը

23-11-2013, 18:09 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
23 Նոյեմբեր 2013, 18:09 - NovostiNK
Սիրիացի գրոհայինները գրավել են երկրում նավթի ամենախոշոր հանքավայրը«Ջեբհաթ Ալ-Նուսրա» ծայրահեղական կազմակերպության սիրիացի գրոհայինները գրավել են Ալ-Օմարը՝ երկրում ամենախոշոր նավթի հանքավայրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին:

Նրանց խոսքերով՝ հանքավայրի հետ գրոհայինները իրենց վերահսկողության տակ են վերցրել վառելիքով մի քանի ցիստեռն և ոչ մեծ քանակությամբ զինամթերք:

Ալ-Օմար հանքավայրի գրավումը նշանակում է, որ երկրի իշխանությունները կորցրել են նավթի մեծ մասի հասանելիությունը և ապագայում ստիպված կլինեն օգտագործել ներմուծված նավթ: Սիրիայի կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS