TOP նոր
» » » Հորդանանի արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ընթացքում տուժել է 760 մարդ

Հորդանանի արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ընթացքում տուժել է 760 մարդ

9-12-2017, 12:48 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
9 Դեկտեմբեր 2017, 12:48 - NovostiNK
Հորդանանի արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ընթացքում տուժել է 760 մարդ

Վերջին տվյալով՝ երկու պաղեստինցի մահացել, 760-ը՝ վիրավորվել իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ: Բախումները տեղի են ունեցել Միացյալ Նահանգների որոշման` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետևանքով զանգվածային ցույցերի օրվա ընթացքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական բժշկական ծառայությունների ներկայացուցիչներին:

Իսրայելական զինվորականները հաշվարկել են, որ Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածի սահմաններին մոտ 7.5 հազար մարդ մասնակցել է խռովություններին:

Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Իրաբ ալ Ֆուկախան ասել է, Արևմտյան ափին, Գազայի հատվածում և Երուսաղեմում ցույցերի օրն ավելի քան 760 մարդ վիրավորվել է, այդ թվում, մոտ 60 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS