TOP նոր
» » » Եգիպտոսը պահանջել է Թուրքիայի դեսպանից հեռանալ երկրից

Եգիպտոսը պահանջել է Թուրքիայի դեսպանից հեռանալ երկրից

25-11-2013, 10:27 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
25 Նոյեմբեր 2013, 10:27 - NovostiNK
Եգիպտոսը պահանջել է Թուրքիայի դեսպանից հեռանալ երկրիցԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ կկարողանա հարաբերությունները կարգավորել Եգիպտոսի հետ: Եգիպտոսի իշխանությունները շաբաթ օրը նվազեցրել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և պահանջել են այդ երկրի դեսպանից հեռանալ Եգիպտոսից:
«Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Հիմա այնտեղ արտակարգ իրավիճակ է: Ցանկանում ենք, որ Եգիպտոսում շուտով ժողովրդավարություն հաստատվի: Եգիպտոսն ու Թուրքիան երկու մեծ պետություններ են, որոնք սահմանակից են Միջերկրական ծովի վրայով: Պատմության ուղիներում մեզ շատ բան է կապել, մենք լավ հարաբերություններ ունեինք, լավ տնտեսական ու գործարար կապեր: Մենք կիսում ենք մտահոգությունը Եգիպտոսում կատարվող իրադարձությունների հարցում…Հուսով եմ, մեր հարաբերությունները կրկին կկարգավորվեն»,-ասել է Գյուլը:
Թուրքիայի ԱԳՆ-ն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կհայտնի այն քայլերի մասին, որ մտադիր է ձեռնարկել Անկարան այս հարցում, հայտնում է Anadolu-ն:
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից և դրան հաջորդած բախումներից հետո: Թուրքիայի վարչապետ Էրդողանը կտրուկ դատապարտեց եգիպտացի զինվորականների գործողությունները պաշտոնանկ նախագահի դեմ: Թուրքիան ու Եգիպտոսը օգոստոսի 15-ին ետ կանչեցին դեսպաններին խորհրդակցությունների համար: Սակայն ավելի ուշ թուրք դեսպան Բոթսալին վերադարձավ Կահիրե: Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Կահիրեն ակնկալում է, որ թուրքական իշխանությունները կհրաժարվեն Եգիպտոսի հասցեին քննադատությունից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS