TOP նոր
» » » Սիրիայի զորքերը հետ են մղել գրոհայինների հակահարձակումը Դամասկոսի մատույցներում

Սիրիայի զորքերը հետ են մղել գրոհայինների հակահարձակումը Դամասկոսի մատույցներում

25-11-2013, 11:23 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
<div class="in_date" id="in_date">25 Նոյեմբեր 2013, 11:23 - NovostiNK </div><div itemprop="articleBody">Սիրիայի զորքերը հետ են մղել գրոհայինների հակահարձակումը Դամասկոսի մատույցներումՍիրիայի զորքերը հետ են մղել գրոհայինների հակահարձակումը Դամասկոսի մատույցներում. Հորդանանի սահմանով Արևելյան Ղուտա շրջան ներխուժած մի քանի հազար իսլամիստներ հարձակվել են բանակային անցակետերի վրա Բուհարյա, Քամիյա, Շամիյա և Դեյր Սալման բնակավայրերում:

Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» սիրիական լրատվական ծառայությունը, գրոհայինները փորձել են ներխուժել նաև Հարաստա, Ադրա: Շուրջ 48 ժամ Սիրիայի կառավարական ուժերը դաժան մարտեր են մղել հակառակորդների դեմ և հետ են մղել նրանց հարձակումը: Զինվորական աղբյուրների տվյալներով՝ սպանվել է ավելի քան 100 ահաբեկիչ, որոնց մեծ մասն արտասահմանցի վարձկաններ են:

Հաղորդվում է, որ նոր մարտեր են բռնկվել Դամասկոսի հյուսիսարևելյան ծայրամասերում՝ Քաբուն, Ջուբար, որտեղից գրոհայինները ականանետային հարձակման են ենթարկում Դամասկոսը:

Մարտերը չեն դադարում քրիստոնեական Դեյր-Աթիյա քաղաքում, որի բնակիչները դարձել են զինված ծայրահեղականների պատանդները: Ականատեսների հաղորդմամբ՝ շուրջ 500 վարձկաններ լավ զինված են, նրանց մեծ մասն արաբերեն չեն խոսում և հագնված են՝ ինչպես աֆղան մոջահեդները:

Երկրի հյուսիսում՝ Հալեպում, բանակային ստորաբաժանումները շարունակում են մաքրել քաղաքի հին թաղամասերը: Հրաձգությունները շարունակվում են Օմայան մեծ մզկիթի և դրան հարակից շուկայի շուրջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS