TOP նոր
» » » Թել Ավիվում Ազնավուրի համերգին 10 հազար մարդ էր եկել

Թել Ավիվում Ազնավուրի համերգին 10 հազար մարդ էր եկել

26-11-2013, 11:19 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
26 Նոյեմբեր 2013, 11:19 - NovostiNK
Թել Ավիվում Ազնավուրի համերգին 10 հազար մարդ էր եկելՄիայն 10 հազար իսրայելցիներ են կարողացել մասնակցել հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի Թել Ավիվում կայացած համերգին, որը տեղի ունեցավ Nokia Arena-ում: Համերգին ներկա էր նաև երկրի նախագահ Շիմոն Պերեսը: Ինչպես գրում է Jerusalem Post-ը, դեռ Իսրայել ժամանելուց առաջ Ազնավուրը ճաշի անձնական հրավեր էր ստացել նախագահ Պերեսից վերջինիս նստավայրում: Շիմոն Պերեսը ֆրանկոֆոն է համարվում և հիանում է ֆրանսիական մշակույթով:
Նրա սերն առ ամեն ֆրանսիականը բավարարվեց, երբ նա անցած շաբաթ հանդիպելց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Շառլ Ազնավուրի հետ: Ազնավուրը 89 տարեկան է, նա ընդամենը մեկ տարով է փոքր Պերեսից, որն արդեն բոլորել է 90 տարին: Շանսոնյեն գովաբանել է Իսրայելի նախագահին նրա էներգիայի ու խաղաղություն հաստատելու ջանքերի համար:
1,5 ժամ տևած անձնական հանդիպման ժամանակ զրուցակիցները խոսել են երաժշտության, գրականության, մշակույթի և ֆրանս-իսրայելյան հարաբերությունների կարևորության մասին: Նրանք դեմ չէին լինի շարունակել զրույցը, սակայն Ազնավուրին սպասում էին նրա երկրպագուները: JP-ն նշում է, որ երկուսն էլ կարծես չեն նկատում իրենց տարիքը՝ Ազնավուրը լողով է զբաղվում, Պերեսը՝ մարմնամարզությամբ:
Երկժամյա համերգի ժամանակ Ազնավուրը կատարեց իր հայտնի երգերը, ներառյալ «She»-ին, որը նա երգեց երգչուհի Աչիանոմ Նինիի հետ: Ամբողջ դահլիճը ձայնակցում էր նրանց:
Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում,[2] արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։
1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS