TOP նոր
» » » ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները Հալեպում շարունակում են ականազերծման աշխատանքները

ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները Հալեպում շարունակում են ականազերծման աշխատանքները

16-04-2019, 11:39 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
16 Ապրիլ 2019, 11:39 - NovostiNK
ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները Հալեպում շարունակում են ականազերծման աշխատանքները

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Ընդհանուր առմամբ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS