TOP նոր
» » » Իրաքում պայթյուններ են որոտացել. 66 մարդ մահացել է

Իրաքում պայթյուններ են որոտացել. 66 մարդ մահացել է

18-10-2013, 11:14 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
18 Հոկտեմբեր 2013, 11:14 - NovostiNK
Իրաքում պայթյուններ են որոտացել. 66 մարդ մահացել էՆախօրեին Իրաքի մի շարք շրջաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Ահաբեկչությունների հետևանքով 66 մարդ զոհվել է։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ առավել ուժեղ պայթյուններ են որոտացել Բաղդադի շիաների թաղամասում, որտեղ զոհվել է 44 մարդ, 120-ը վիրավորվել է: Պայթուցիկ սարքերից մեկը գործի է դրվել մանկական խաղահրապարակի մոտ, ինչի հետևանքով երկու երեխա մահացել է:
Մեկ այլ պայթյուն որոտացել է Թուզ-Հորմաթո քաղաքի սրճարաններից մեկում։ Ոստիկանի համազգեստ հագած մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. 4 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել։
Մոսուլից դեպի հյուսիս գտնվող գյուղերից մեկում էլ ականապատված ավտոմեքենա է պայթել. 15 մարդ զոհվել է, 52-ը՝ վիրավորվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS